Քաղաքական

Աշնանը ՀՀ–ում հեղաշրջման փորձ է արվելու․ Խզմալյան

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, թե Հայաստանը Եվրոպա է, Եվրոպայի գլխավոր սյուներից մեկն է․ «Միշտ այդպես է եղել, հազարավոր տարիներ այդպես է եղել, և հիմա, երբ ամբողջ աշխարհը և Եվրոպան նայում է մեզ, պետք է հաստատենք դա»,– ասել է նա՝ խոսելով ԵՄ–ին ՀՀ անդամակցության թեմայով հանրաքվե անցկացնելու իրենց ստորագրահավաքի մասին։

Ըստ նրա, աշնանը փորձ է արվելու հերթական հեղաշրջման փորձն անել ՀՀ–ում․ «Կարևոր է՝ չսպասենք, մինչև արթանան ու արձակուրդից վերադառնան նրանք, ովքեր հավակնում են հանգստանալ»։