«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպել։
«Ազատ քաղաքացի» հ/կ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրել է, որ այս հարցով իշխանությունների հետ հանդիպումներ են ունեցել, սակայն նրանց մոտ վերջնական որոշում և համախոհություն չկա։ Նրա խոսքով, «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը նախաձեռնելու է ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդակմակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ «45 օրում անհրաժեշտ է լինելու 50 հազար ստորագրություն, ինչը բարդ գործընթաց է»,– ասել է նա։