ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԵՄ–ին։
«Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:
Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:
Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,– գրե է նա:
Հիշեցնենք՝ ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: