Քաղաքական

Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին. ԱՄՆ դեսպան

«Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Շնորհակալություն ծառայության համար»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որտեղ ԱՄՆ դեսպանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ համատեղ նկարվել է ծագումով հայ զինվորականների հետ։