Քաղաքական

Կլաարին կփոխարինի Գրոնոն

ԵՄ քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը։

Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության X-ի էջում արված հրապարակումից։

Նշենք, որ այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Տոյվո Կլաարը։ Մագդալենա Գրոնոյի առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից։

Հիշեցնենք, որ Գրոնոն մայիսին նշանակվել էր Շառլ Միշելի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական՝ ազատվելով ավագ խորհրդականի պաշտոնից։