Քաղաքական

«Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների առաջարկը դեռ չի հաստատվել». պատգամավոր

Եվրոմիության նախարարների խորհուրդը դեռ չի հաստատել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրոհանձնաժողովի առաջարկը, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցության տրամադրումը. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ եվրոինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցերը ԵՄ նախարարների խորհուրդը օրակարգ է մտցրել և քննարկելու է միայն հաջորդ երկուշաբթի․ 

«Լիահույս ենք, որ Եվրոմիության նախարարների խորհուրդը երկուշաբթի կքննարկի ու կհաստատի ինչպես Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրոհանձնաժողովի առաջարկը, այնպես էլ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Լիահույս ենք, քանի որ ամեն դեպքում ԵՄ-ից դրական ազդակներ ստանում ենք»,- ասաց Ղազարյանը։

Հայկ Մագոյան