Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցման և Հ-58-Աճարկուտ-Հ-58 ճանապարհի հիմնավորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում»,- ասված է պատասխանում։
Հիշեցնենք՝ Տավուշի Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածներում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո։
Հայկ Մագոյան