Պետքարտուղարի տեղակալ Զեյան խոսքով է հանդես եկել Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։
Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա», - ասել է պետքարտուղարի տեղակալը։