Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:
ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Ա. Գրիգրոյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը: