Քաղաքական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ․

«Ջերմ շնորհավորանքներս Ազգային տոնի առթիվ, Ֆրանսիա։

Համոզված եմ, որ մեր արտոնյալ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա՝ ամրապնդված կոնկրետ միջոցներով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»։