ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դատապարտելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը․
«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։ Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։