ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան թվիթերյան իր էջում գրել է.
«Ողջույններ Հայաստանից. ուրախ էի հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինին Հայաստան մուտք գործելիս։
Մենք ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ նպաստելու ժողովրդավարական օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և դատաիրավական բարեփոխումներին»։