ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը X-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը։
«Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին:
Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն Նիդերլանդներին՝ շարունակական աջակցության համար»,- ասված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։