Քաղաքական

«ՌԴ հետ կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ 

Նա հիշեցրել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ է, իրենց շփումների ֆորմատը մի փոքր փոխվել է, բայց նաև՝ պահպանվել։ 

Արշակյանը տեղեկացրել է, որ ՌԴ այցի ժամանակ խոսակցություն է ունեցել բոլոր թեմաներով. «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք, կան խնդիրներ հարաբերությունների մեջ։ Կարծում եմ՝ սրանք հարցեր են, որոնք բաց քննարկվում են։ Դրանք կապված են թե ՀԱՊԿ-ի, թե միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի, թե Հայաստանի անվտանգային միջավայրի, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման ու չկատարման հետ»։ 

Քննարկումներից մանրամասներ Արշակյանը չի հայտնել՝ ասելով, որ հայտարարություններն արվում են բաց։