«Պարոն Խաչատրյան, ԱԺ նախագահը երեկ մանրամասն անդրադարձ կատարեց, որին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես էլ պատասխանել եմ Ձեր հարցերին, բայց նաև կուզեմ անդրադարձ կատարեմ Ձեր կողմից երեկ նշված պատահական սխալների զրոյացմանը, որովհետև եթե ես անդրադարձ չկատարեմ, հնարավոր է՝ իմ ուսանողները չներեն». այսօր խորհրդարանում հայտարարեց կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
Նրա խոսքով՝ պատահական սխալները չափման տեսության մեջ համարվում են ամենավտանգավոր սխալները և երբեք չեն զրոյացվում. «Երևի նկատի եք ունեցել սիստեմատիկ սխալները, որոնք պարբերաբար կրկնվող սխալներն են։ Եվ պարբերաբար կրկնվող սխալներն, այո, հնարավորություն ունեն չափումների տեսության մեջ զրոյացվելու, բայց, խնդրում եմ, պատահական սխալների վերաբերյալ նման բան չասել»։
Մանրամասները՝ տեսանյութում