ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսել է Տավուշում կադաստրային քարտեզների անճշտության մասին․ «Տարրական վիճակագրության տեսությունն ու տարրական մաթեմատիկան ասում են՝ պատահական սխալները միջինացվում, զրո են դառնում։ Դա ես չեմ ասել, Ջորդանո Բրունոն էլ չի ասել, այլ մարդիկ են ասել։ Բայց ոչ էլ ՔՊ-ական է ասել»,- ասել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ եթե քարտեզում եղել է սխալ, որտեղ Ադրբեջանի տարածքից մի հատված Հայաստանի քարտեզում է ներառվել, նման սխալի արդյունքում «թուրքը պետք է նստած լինի մեր տարածքի վրա»․ «Դա ե՞րբ եք ետ ուզելու, դրա սխալը ինչքա՞ն է կազմում»։
Նա հարցրել է․ «Ո՞նց եղավ, որ բոլոր սխալները ի վնաս մեզ են։ Հերն անիծեմ, բայց մի հատ սխալ չի եղել ի շահ մեզ»։