«Պարոն Մինասյան, ստացվում է՝ կառավարությունը բերել է օրենքի նախագիծ, որով իր գործունեության շրջանակը նեղացնում, իր հնարավորությունները սահամանափակում է, ընդդիմությունն էլ պաշտպանում է կառավարության շահերը. շատ հետաքրքիր իրավիճակ է». այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ըստ նրա՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է. «Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆունկցիաները կատարելու ժամանակ բախվում է մի խոչընդոտի, որը նրան խանգարում է ավելի էֆեկտիվ անել իր գործը, և առաջարկում է այդ խոչընդոտը վերացնել»,- ասաց Թունյանը՝ առաջարկելով հանձնաժողովի նիստին ներկայացնել առաջարկությունները։