Քաղաքական

«Հուսով եմ՝ վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հուսով եմ՝ վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը քաղաքական են, ոչ թե կադաստրի կոմիտեին ուղղվող․ «Հայաստանից ոչ մի միլիմետր հարևան երկրին չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ ու մեկ խորդանոց է եղել, որի դիմաց բնակիչներին փոխհատուցում է տրվել՝ համաձայնությամբ․ «Ինչ վերաբերում է՝ «լավ, հերն անիծեմ, հակառակ տարբերակն էլ չի եղել», ասեմ՝ իսկ ո՞վ ասաց, թե չի եղել, ո՞վ ասաց, որ այսկողմ, այնկողմ չի գնացել»։ 

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ հարևան պետության հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը կվերջնականացնեն ու կավարտեն. «Հույս ունենամ, որ կստացվի, և վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական