Քաղաքական

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության հեռանկարները

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը:

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: