ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, թե Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը եռապատկվել է։
«2020թ.-ից այս կողմ ԱՄն-ի Հայաստանի առևտրաշրջանառությունը ավելի քան եռապատկվել է՝ 2023թ դրությամբ 96 մլն դոլարից հասելով 321 մլն դոլարի։ Մենք գիտեն, որ այդ հետագիծը էլ ավելի վեր կարող է բարձրանալ և առևտրաշրջանառության աճը երկու երկրների միջև կարող է արագանալ»,-ասել է նա։
Ըստ Փաուերի. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը, և մենք, իսկապես, օգնությունից անցնում ենք առևտրի։ Ես քիչ առաջ հանդիպեցի վարչապետին, և սա՝ առևտրաշրջանառության ավելացումը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կարևորագույն աշխատանքային ուղղություն է նրա համար»: