Հայաստանն Ադրբեջանի հետ կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի, որն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար: