ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Ըստ այդմ, Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին թափուր պաշտոնների դեպքում ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացնելով նախագիծը, նասել է, թե օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա:
Կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ. կատարման ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը:
Ընդգծվել է, որ առաջարկվող կարգավորումից կարող են օգտվել այն անձինք, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն:
ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը: