ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Կատարվածն էթնիկ զտում անվանելու վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասել է. «Տեղի ունեցածի իրավական գնահատականը ուսումնասիրվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Մենք տեղյակ ենք վերջին հաշվետվությունների մասին, որ վերջեր են հրապարակվել։ Բազմաթիվ ապացույցներ և մեծաթիվ հարցազրույցներ կան ընտանիքների հետ, որոնք անցել են տեղի ունեցածի միջով։ Ես չեմ կարող պետքարտուղարության գնահատականից առաջ ընկնել այս մասով»,- ասել է նա։