ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
Նրա փոխարեն միջոցառմանը կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. նա հուլիսի 10-13-ը կգործուղվի ՌԴ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ-ից։
Պատվիրակության կազմում ՌԴ կգործուղվեն նաև «ՔՊ»-ից Ալեքսեյ Սանդիկովն ու «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը։ Նրանք կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ (BRICS) խորհրդարանական ֆորումին։