Քաղաքական

Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ-ից։

Ըստ նախնական պայմանավորվածության, որը ձեռք է բերվել նախորդ հանդիպման ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Ժնևում։

Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։  Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։

Հայկ Մագոյան