Քաղաքական

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից

Անկարան անհավասարակշիռ է համարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այս մասին Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳՆԽ նիստում հայտարարել է  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

Նա հավելել է, որ Անկարան անկեղծորեն հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայիս բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: