Բաքվի և Երևանի միջև տևական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների վերացումն է:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում: