Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Վիլնյուսում հանդիպում են ունեցել Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար պարոն Վիտաուտաս Շիլինսկասի հետ։
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում կողմերը շեշտել են նաև Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի նույն գործառույթներն իրականացնող գործակալության միջև համագործակցության շարունակականության կարևորությունը․ այս համատեքստում դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձի ուսումնասիրման և, ըստ անհրաժեշտության, Հայաստանում ներդնման շուրջ։
Կողմերը պայմանավորվել են նաև համատեղ աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և Լիտվայի թվայնացման ծառայությունների տրամադրմամբ զբաղվող մարմնի միջոցով։