Քաղաքական

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով: 

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է ուղերձում։