ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանը ՌԴ-ում նոր դեսպանի թեկնածությունն արդեն ներկայացրել է։
Պարզելու համար, թե ու՞մ թեկնածությունն է ներկայացվել ՌԴ-ում ՀՀ դեսպան նշնակալու համար Radar Armenia-ն դիմեց ԱԳՆ։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հարցին ի պատասխան ասաց. «Այս պահին հավելյալ մեկնաբանություն չունենք. ինչպես գիտեք դեսպանների հետ կանչի կամ նշանակումը գործընթաց է, որի վերջնարդյունքի մասին պաշտոնապես հանրային իրազեկումն ապահովում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման ժամանակ»:
Հայկ Մագոյան