ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը ՌԴ-ում նոր դեսպանի թեկնածությունն արդեն ներկայացրել է։
«Հուսամ` մենք շուտով Ռուսաստանում կունենանք նոր դեսպան, սպասում ենք նշանակմանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Վաղարշակ Հարությունյանը հետ կանչվի իր պաշտոնից։ Ըստ Սիմոնյանի, այս հարցում ԱԳՆ մեկնաբանությունը շատ ավելի տեղին կլինի։
Թե ո՞վ է նոր դեսպանը, Սիմոնյանը չի մանրամասնել։