Քաղաքական

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում գնդակն ադրբեջանական դաշտում է. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում գնդակն ադրբեջանական դաշտում է։

Նա վստահեցրել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգում չկա. «Մենք պատրաստ ենք այն ստորագրել»,- ասել է նա՝ հավելելով,- «Գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնի»։