ԱՄՆ Սենատոր Ռոջեր Ուիքլերը հայտնել է, թե այս տարածաշրջանում ուժեր կան, որ փորձում են ի չիք դարձնել ժողովրդավարությունն ու ազատությունը. «Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար, և հիմա առավել քան երբևէ հստակ է, որ այստեղ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»։
Նա նաև Ադրբեջանի գործընկերներին ու ԵԱՀԿ անդամներին է դիմել՝ ասելով «Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի ՌԴ-ի հետ։ Ադրբեջանի մեր բարեկամներին ուզում եմ խորհուրդ տալ փորձել հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը։ Զգուշացեք, որպեսզի ռուսական մեծ արջը մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին ԽՍՀՄ նկատմամբ»։