Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։
Մեր պետությունների շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները խարսխված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հիմնասյուների վրա։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի առկա քաղաքական օրակարգի առավել ընդլայնմամբ և համագործակցության ուղղությունների զարգացմամբ։
Վերստին շնորհավորելով Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։