Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․
«Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար: Ակնկալում եմ սերտ գործակցություն երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար»: