ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
«Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- ասված է հաղորդագրությունում։