Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։

Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Նշանակվել են Դավթաշեն և Ավան տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։