Քաղաքական

«Եթե չլինեինք ժողովրդավար երկիր, անկախ պետություն չէինք ունենա». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը է, թե ուզում է տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն:

«Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք՝ այդ բարեփոխումները շարունակելու: Բայց մենք կտեսնենք, որ 2018-2019 թթ. փոփոխությունների այդ մեծ տեմպը մի իքս պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ փոփոխությունների օրակարգի, բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է, քան բավարարվածությունը»,- նշել է նա՝ հավելելով, թե միայն ցանկությունը բավարար չէ։

«Ընդհակառակը, այդ ցանկությունն ավելի մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետևյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունն ի վերջո պետության և հանրության դիմադրողականությունը մեծացնում է»,- ասաց նա:

Ըստ վարչապետի միշտ ասվում է, թե Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, բայց չեն հարցնում՝ այդ դժվար ժամանակների միջով ինչպես և ինչի շնորհիվ է անցնում ՀՀ-ն:

«Իմ համոզմունքն այն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն ժողովրդավարության, որովհետև եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա: Բայց, հետևաբար, մենք պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ (մենք բոլորով անկեղծ ուզում ենք՝ դա տեղի ունենա), դա արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ պետք են արդեն ինստիտուցիոնալ լուծումներ»,- նշել է նա։