Քաղաքական

ԱԳՆ-ն չի հերքել հայ-թուրքական սահմանին հանդիպում անցկացնելու լուրը

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է հուլիսի 2-ին Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին լուրերին։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը: