Քաղաքական

«Հուսով եմ, որ այս համագործակցությունը կապահովի ՀՀ ինքնիշխանությունը». ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառմանը։

«Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար։ ԱՄՆ-ն հպարտ է, որ աջակցում է Հայաստանին այդ ջանքերում, էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես հուսով եմ, որ այս համագործակցությունը կապահովի ՀՀ ինքնիշխանությունը»։