Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության բնականոն զարգացումն ամենամեծ ռեֆորմատորն է. «Այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել, որ հանրությունը փոփոխությունները չապրի։ Բայց հեղափոխությունը ցույց տվեց, որ դա էլ է անխուսափելի, և երբ հանրության ներսում փոփոխությունը հասունացած լինի, այն, միևնույն է, տեղի կունենա․ ոչ մեկը չի կարող դիմադրել ու դիմակայել դրան»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ ժողովուրդն իշխանափոխություն կանի, «երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար»։
Նրա խոսքով՝ շատ ժամանակ պետք է ծախսել ինստիտուտների կայացման վրա. «Նաև շատ ժամանակ պետք է ծախսել մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև մեր հանրային կյանքում կան շերտեր, որոնք կամ չգիտենք, կամ որոնց մասին չենք խոսում, և պետք է առերեսվենք այդ շերտերի հետ»։