ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավոել է կանադացի իր գործընկերներին և ժողովրդին Կանադայի օրվա առիթով։
«Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ: Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը և բարեկամությունը խորացնելու՝ երկու երկրների հանձնառության մասին»,- այս մասին ասվում է ԱԺ նախագահի «X»-ի մկիրոբլոգում արված գրառման մեջ։