Քաղաքական

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը

Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Էնդրյու Կարուանա Գալիցիան գրել է.

«Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան, ինչպես նաև տեղեկանալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Երևանի երկխոսության հետ կապված ձեր ծրագրերի մասին և խոսել այն մասին, թե ՀՏՖ-ն ինչպես կարող է նպաստել երկուսին էլ»: