Քաղաքական

«Հայաստանի ապագան Եվրոպայում է»․ Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին և հանձնաժողովի անդամներին:

«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի ՀՀ դիմադրողականությունը և անվտանգությունը:

Զրուցակիցները խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման ու առաջիկա ծրագրերի մասին: