ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները և այլք:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը: