Քաղաքական

Վարչապետի խորհրդականը հույս ունի, որ Ադրբեջանը կարձագանքի խաղաղության պայմանագրին

Վարչապետի խորհրդականը հույս ունի, որ Ադրբեջանը կարձագանքի խաղաղության պայմանագրին

Վարչապետի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարել է, որ տարեսկզբին զբաղեցրած պաշտոնից ազատվել է անձնական պատճառներով․

«Ես չասացի՝ լավ մարզպետ եմ կամ վատ, ասացի, որ ես իմ անձնական պատճառներն եմ ունեցել ու ազատման դիմում գրել։ Հիմա վարչապետն առաջարկել է ինձ խորհրդականի պաշտոն, ինչի համար շնորհակալ եմ և համաձայնել եմ»,- ասել է նա։

Հարցին՝ ո՞ր ոլորտում է խորհուրդ տալու Փաշինյանին, նա նշել է, որ երբ վարչապետի հետ քննարկեն, թե ինչ ոլորտ է համակարգելու, հենց այդ ոլորտի շրջանակներում էլ կաշխատի։ Նա նշեց, որ նաև զինվորական է։

Խաչատրյանը խոսել է նաև խաղաղության օրակարգից՝ ասելով, թե դրանից չպետք է շեղվել։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն էլ կարձագանքի խաղաղության պայմանագրի կնքմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական