ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցությանը՝ ընդգծելով, որ այն 96%-ից իջել է և հասել մոտ 10%։
«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականին»,- ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ ՌԴ հիմնական պատճառաբանությունը կապված է եղել Ուկրաինայի հետ պատերազմով։