ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։
Անդրադառնալով հրադադարի ռեժիմի՝ հայկական կողմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, նա ասել է. «Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել։ Այսինքն, կրակոցներ չեն եղել․ մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Որպես խնդրի լուծում՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք համապատասխան գերատեսչությունների միջև համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել․ դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով, մենք և միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»։