ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերն այդ հարցում: Հայ պատգամավորները Թոբիաս Լինդներին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանն ու Հռիփսիմե Հունանյանը: