Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի արդյունքները։
Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Ամփոփվել են նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները։